ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

ՀՅԴ-ին Քոչարյանի հետ «մի կապեք»

ՀՅԴ-ին Քոչարյանի հետ «մի կապեք»
08.11.2012 | 18:07

ՀՅԴ-ի գործունեությունը Ռոբերտ Քոչարյանի անձով պայմանավորված չէ: Այսօր վստահեցրել են դաշնակացականներ Աղվան Վարդանյանը և Արմեն Ռուստամյանը: «Դա հիմնարար սխալ է, դատարկ զբաղմունք, քանի որ դաշնակցությունը միշտ առաջնորդվել է իր մոտեցումներով: Այստեղ որևէ դերակատարություն տեսնելն անհիմն է»,-նշել է Աղվան Վարդանյանը: Ավելին, ըստ Ռուստամյանի, եթե Քոչարյանը համաձայներ, վաղուց խորհրդարանական համակարգ կունենայինք: Ի դեպ, ԲՀԿ-ի հայտարարության առնչությամբ դաշնակցությունն ուրախ է, քանի որ այդ կուսակցությունը փոխել է իր նախկին դիրքորոշումը, սակայն գնահատականներ տալու առնչությամբ ՀՅԴ-ն զուսպ է ու չի ստանձնի դատավորի դերը: Վարդանյանի վստահեցմամբ, դեմ առ դեմ կխոսեն քաղաքական ուժերի հետ, դրանից հետո միայն կարծիք կհայտնեն:
Ի դեպ, «ամենաինքնուրույն, ամենաանկախ» ՀՅԴ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որում թվարկվում են այն հիմնախնդիրները, որոնց լուծումը դաշնակցությունը առաջնային է համարում: Քաղաքական այս նոր պլատ‎ֆորմի շրջանակում դաշնակցությունը քաղաքական ուժերին հերթական միավորման առաջարկն է անում՝ կարևորելով ընտրական համակարգի փոփոխությունները, կառավարման խորհրդրանական համակարգի անցումը, ընդդիմության քվոտաների ավելացումը, քաղաքականության և բիզնեսի տարանջատումը և այլն: «ՀՅԴ-ը համոզված է, որ այս խնդիրների լուծումն է մեր առաջնահերթությունը: Նախագահական ընտրություններից հետո, հաջորդ հինգ տարիներին պետական կառավարման արդյունավետությունը պայմանավորված է լինելու ընտրվելիք նախագահի՝ այս մարտահրավերները գիտակցելու, ստանձնելու և լուծելու հանձնառությամբ: Մեկնելով այս հաստատումներից՝ ՀՅԴ-ի Հայաստանի ԳՄ նախաձեռնում է քաղաքական քննարկումներ կուսակցությունների, հասարակական լայն շերտերի և մասնագիտական խմբերի հետ»,-ասված է հայտարարությունում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3919

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ